Բելառուսը հնարավոր է վիզային ռեժիմ ներդնի Վրաստանի հետ

30.03.2011, 13:57
Բելառուսը հնարավոր է վիզային ռեժիմ ներդնի Վրաստանի հետ
Բելառուսը հնարավոր է վիզային ռեժիմ ներդնի Վրաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսը հնարավոր է վիզային ռեժիմ ներդնի Վրաստանի համար, չորեքշաբթի Մինսկում լրագրողներին հայտարարել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Գորուլկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բելառուսում Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի առկայությունը խնդիր է, քանի որ Վրաստանի որոշ քաղաքացիներ, հայտնվելով Բելառուսի տարածքում, ազատ ուղևորվում են Ռուսաստան՝ չունենալով ռուսական վիզա:

«Միասնական մաքսային տարածքի շրջանակներում այս հարցը քննարկվում է առաջին հերթին արտգործնախարարների մակարդակով», - ասել է Գորուլկոն:

«Խոսքը անձնագրային-վիզային ռեժիմի միասնականացման մասին է և ոչ միայն Վրաստանի նկատմամբ», - ավելացրել է նա:

Գորուլկոն նաև տեղեկացրել է, որ անձնագրային-վիզային ռեժիմի միասնականացման հարցը քննարկվել է մարտին կայացած Մաքսային միության կոմտեի նիստի ընթացքում, իսկ հաջորդ անգամ այն կքննարկվի ամռանը: «Մաքսային միության ողջ տարածքում անձնագրային-վիզային ռեժիմի միասնականացման աշխատանքային խումբ է ստեղծվել», - պարզաբանել է նա:

Բելառուսի պետական սահմանային կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նաև նշել է, որ «այս հարցն առաջին հերթին քաղաքական է»:-0-