Սոչիի ավելի քան 300 փողոցներ պետք է միանման ճարտարապետական տեսք ունենան. քաղաքապետ

11.02.2011, 12:48
Սոչիի ավելի քան 300 փողոցներ պետք է միանման ճարտարապետական տեսք ունենան. քաղաքապետ
Սոչիի ավելի քան 300 փողոցներ պետք է միանման ճարտարապետական տեսք ունենան. քաղաքապետ

ՍՈՉԻ, 11 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգաին հյուրընկալության տարածքներում Սոչիի 308 փողոցներին պետք է միանման ճարտարապետական տեսք հաղորդել, նշել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

«Այս խնդրի լուծման համար մենք անցկացրել ենք մանրամասն ինվենտարիզացիա, պատրաստել ենք վերանորոգման ժամանակացույց՝ ըստ օբյեկտների: Նշված տարածքներում գտնվող 13,5 հազար օբյեկտներից 15 տոկոսը վերանորոգվել է 2010 թ.-ին, 45 տոկոսը նախատեսված է վերանորոգել 2011 թ.-ին, 40 տոկոսը՝ 2012 թ.-ին», - ասել է Պախոմովը մամուլի ասուլիսի ժամանակ, որին մասնակցել են նաև «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած պրես-տուրի շրջանակներում Սոչիում գտնվող ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողները:

Նրա խոսքերով՝ 2009 թ.-ից ի վեր վերանորոգվել է շուրջ 250 բազմաբնակարանային շենք, ևս երկու հարյուրը վերանորոգման փուլում է:

Սոչիի քաղաքապետը տեղեկացրեց, որ միջազգային հյուրընկալության տարածքում գտնվող շենքերի սեփականատերերին հանձնվել են ճարտարապետական լուծումների տարբերակներ: Այդ տարածքների թվում են առևտրի (880), hանրային սննդի (398) օբյեկտներ, գրասենյակներ, բանկեր (78), սոցիալական ցանի օբյեկտներ (38), ինժեներական-տեխնիկական օբյեկտներ (383), բնակեցման օբյեկտներ (813):-0-