Առատ ձյան հետևանքով Մոսկվայում ձնակույտերի միջին բարձրությունը գերազանցել է կես մետրը

09.02.2011, 12:44
Առատ ձյան հետևանքով Մոսկվայում ձնակույտերի միջին բարձրությունը գերազանցել է կես մետրը

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի կեսօրին Մոսկվայում սկսված առատ ձյան հետևանքով շուրջ 11 միլիմետր ձյուն է տեղացել, այժմ ձնակույտերի միջին բարձրությունը գերազանցում է կես մետրը, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի մասնագետը:

«Երեքշաբթի ժամը 17:00-ից մինչև 21:00-ն առատ ձյուն է տեղացել: Այդ ընթացքում գրանցվել է 5-6 միլիմետր տեղում, ինչը ուժեղ ձյան չափորոշիչ է», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով՝ Մոսկվայի շրջանում ձյունը ուղեկցվում էր ուժեղ քամով, մերձմոսկովյան Վոլոկոլոմսկում քամու ուժգնությունը հասել է վայրկյանում 17 մետրի:

«Մայրաքաղաքում ձյան ծածկույթը հասել է վեց սանտիմետրի: Եվ եթե նախօրեին առավոտյան ձնակույտների միջին բարձրությունը 46 սմ էր, ապա այժմ այն արդեն 52 սմ է», - նշել է գործակալության զրուցակիցը:

Նրա տվյալների համաձայն՝ շրջանում տեղացած առատ ձյան հետևանքով ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 38-56 սանտիմետրի:

«Չորեքշաբթի օրը ձյուն կտեղա և կհալչի, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի: Տեղումներ կգրացնվեց թաց ձյան և ձյան տեսքով, որոնք կդադարեն երեկոյան», - եզրափակել է օդերևութաբանը:-0-