Մեդվեդևը գնահատել է ոստիկանների գործողությունները Մոսկվայում
16.12.2010,
10:34
Մեդվեդևը գնահատել է ոստիկանների գործողությունները Մոսկվայում
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գոհ է մնացել դեկտեմբերի 15-ին Մոսկվայում իրավապահ մարմինների՝ սադրանքներն ու զանգվածային անկարգությունները կանխելու գործողություններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Չորեքշաբթի ոստիկանությանը հաջողվել է կանխել նոր զանգվածային անկարգությունը, որից տագնապելու առիթ էին հանդիսացել դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները։ Տարբեր տվյալներով, կալանավորվել է 800-ից 1,2 հազար մարդ, որոնցից սառը զենք է առգրավվել:
«Երեկ ոստիկանությունը Մոսկվայում պրոֆեսիոնալ է գործել»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը։ -0-Ա.Բ.