Ռուսական դպրոցները չպետք է 4 հարկից բարձր լինեն. Ռոսպոտրեբնադզոր

19.11.2010, 19:18
Ռուսական դպրոցները չպետք է 4 հարկից բարձր լինեն. Ռոսպոտրեբնադզոր

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական դպրոցների շենքերը չպետք է չորս հարկից բարձր լինեն, իսկ աշակերտների թիվը դասարաններում՝ ոչ ավելի քան 25 մարդ, ասվում է Ռոսպոտրեբնադզորի կողմից մշակած Սանիտարական նոր Կանոններում և Նորմերում։ Որոշման համապատասխան նախագիծն ուրբաթ տեղադրվել է գերատեսչության պաշտոնական կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նոր պահանջները կսկսեն գործել 2011 թվականի սեպտեմբերի 1-ից։ Այսօր դպրոցի համար գործող Սանիտարական Կանոններն ու Նորմերը մշակվել են 2002 թվականին։ Սանիտարական նոր հրահանգներում ամրագրված են դպրոցական շենքերի ջերմաստիճանի և լուսավորվածության պահանջները, նշված է ժամային ուսումնական ծանրաբեռնվածությունն ուսուցման յուրաքանչյուր հաջորդ փուլում, սահմանված է դպրոցական դասամիջոցներին և հանգստին տրվող ժամանակը։ Տրվում են դպրոցական կահույքի և մակերեսների չափսերը, բժշկական սարքավորումների վերաբերյալ պահանջները։ -0-