416.78
5.16
388.79
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայ կազակները կմասնակցեն Կրասնոդարի երկրամասի Չամլիկյան հիշատակի արարողությանը

13:59
04 Հունիսի 2010

Հայ կազակության ներկայացուցիչները կմասնակցեն Չամլիկյան հիշատակի արարողությանը, որը կանցկացվի հունիսի 5-6-ը Չամլիկիա ավանում (Լաբինսկի գծի` 1841 թվականին կառուցված ավաններից մեկը):

Չամլիկիյան հիշատակի արարողությունն անցկացվում է 1918 թվականի ապստամբության ժամանակ զոհված Չամլիկյան ավանի կազակների հիշատակին: Ապստամբությունը սկսվել է հունիսի 5-ին` Սուրբ Երրորդության տոնի նախաշեմին, ինչի առիթով այն ստացել է Երրորդության (Տրոիցկի) անունը: Բոլշևիկյան զորքերի կողմից ապստամբության ճնշման ընթացքում սպանվել է 913 կազակ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Բարեկամության և համագործակցության հայ-կազակական միջազգային միավորման տեղեկատվական կենտրոնից, պատվիրակությունը Կազմակերպության նախագահ, կազակ գեներալ-լեյտենենտ Կարապետ Զադոյանի գլխավորությամբ ուրբաթ մեկնել է ՌԴ Հարավային Դաշնային օկրուգի Կրասնոդարի երկրամասի Լաբինսկի շրջան` Կուբանի կազակական զորքի ատաման, Կրասնոդարի երկրամասի ադմինստրացիայի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Դոլուդայի հրավերով:

«Որոնողական աշխատանքը, որն իրականացվում է Կուբանի կազակական զորքի Լաբինսկի բաժնի ատաման Վիկտոր Կալինենկոյի նախձեռնությամբ, արժանի է ամենաբարի խոսքերի»,- ասաց Զադոյանը:

Ըստ նրա, այդ աշխատանքը թույլ տվեց ժողովրդի հիշողության մեջ արթնացնել պատմության ողբերգական էջերը, որոնք մինչև վերջին ժամանակները գործնականում անհայտ էին: «Մենք գնահատում ենք այդ ջանքերը: Ինչպես և գնահատում ենք մեր եղբայրական կապերը Կուբանի կազակության հետ»,- ասաց նա:

Չամլիկյան հիշատակի առաջին արարողության ժամանակ, որոնք անցկացվեցին 2009 թվականի հունիսի 6-ին, զոհված կազակների հուղարկավորման վայրում տեղադրվեց ոսկեզօծ խաչ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
10:00
15 Մարտի 2023
«Ռոստելեկոմ»-ը բացել է նոր վաճառքի և սպասարկման սրահ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Ընկերությունը նաև ընդլայնել է ցանցը Շենգավիթ համայնքում
09:40
15 Մարտի 2023
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ