ՀԱՊԿ առաջնորդներն օգոստոսին կհավաքվեն Հայաստանում. կազմակերպության գլխավոր քարտուղար

14.05.2010, 12:44
ՀԱՊԿ առաջնորդներն օգոստոսին կհավաքվեն Հայաստանում. կազմակերպության գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ առաջնորդներն օգոստոսին կհավաքվեն Հայաստանում. կազմակերպության գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսին Հայաստանում, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիում» տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

«Նախագահները պայմանավորվել են, որ հերթական գագաթնաժողովը կանցկացնեն Երևանում ընթացիկ տարվա օգոստոսին»,- ասել է Բորդյուժան։

Ըստ նրա՝ դեռևս պետք է որոշել, թե գագաթնաժողովը ոչ պաշտոնակա՞ն է լինելու, թե՞ լիարժեք։

ՀԱՊԿ կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ -0-