Գուս Հիդդինգի հետ պայմանագիրը հնարավոր է վաղաժամ լուծարվի. Ֆուրսենկո

13.04.2010, 17:20
Գուս Հիդդինգի հետ պայմանագիրը հնարավոր է վաղաժամ լուծարվի. Ֆուրսենկո

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Գուս Հիդդինգի հետ պայմանագիրը հնարավոր է վաղաժամ լուծարվի, հայտնեց Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հոլանդացի մասնագետի պայմանագիրը ՌՖՄ հետ ավարտվում է հուլիսի 15-ին։ Ըստ նրա գործակալ Կիս վան Նյուվենհեյզենի՝ Հիդդինգը աշխատավարձ չի ստացել այս տարվա հունվար ամսից, և եթե պայմանները կատարելու հարցի վերաբերյալ  համաձայնության փոխզիջումային որոշում չընդունվի, նա պատրաստ է դատարան դիմել։

«Բանակցությունների նորմալ աշխատանքային գործընթաց է ընթանում։ Ես չեմ բացառում, որ պայմանագիրը կարող է վաղաժամ լուծարվել։ Բայց այդ ամենը  բանակցությունների հարց է»,- երեքշաբթի ՌՖՄ նիստի ժամանակ ասաց Ֆուրսենկոն։

ՌՖՄ ղեկավարը նաև հաղորդեց, որ Ռուսաստանի հավաքականի նոր ղեկավարի անունը կհայտարարվի մայիսի 17-ին։ -0-