431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

Եթե Վրաստանը ցանկանա, կրկին կընդգրկեն ԱՊՀ կազմում. Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ

15:54
21 Օգոստոսի 2009

Եթե Վրաստանը ցանկանա, կրկին կընդգրկեն ԱՊՀ կազմում, ուրբաթ Մինսկում հայտարարեց  Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը։

ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու պաշտոնական ընթացակարգն ավարտվեց երեքշաբթի՝ 2009 թվականի օգոստոսի 18-ին։

«Այն դեպքում, եթե Վրաստանն ԱՊՀ վերադառնալու որոշում ընդունի, նրան կընդունեն»,- լրագրողներին հայտնեց Լեբեդևը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Վրաստանի դուրս գալն ազդել է Համագործակցության շրջանակներում ստեղծված իրավիճակի վրա, առավել ևս, երբ Վրաստանը շարունակում է մասնակցել ավելի քան 70 համաձայնագրի»,- նշեց ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավարը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Վրաստանի դուրս գալը Համագործակցությունից չի համապատասխանում ոչ վրաց ժողովրդի շահերին, ոչ այդ երկրի տնտեսությանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԱՊՀ նոր անդամ-երկրների՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ի հայտ գալու հնարավորությանը վերաբերող հարցին։ ԱՊՀ գործադիր կոմիտեում պարզաբանեցին, որ Հարավային Օսեթիայի և Աբխազիայի՝ Համագործակցությանը միանալու համար անհրաժեշտ է այդ երկրների անկախության ճանաչումը ԱՊՀ բոլոր երկրների կողմից, ինչպես նաև նրանց համաձայնությունը Հարավային Օսեթիայի և Աբխազիայի՝ ԱՊՀ կազմում ընդունելու վերաբերյալ։

2008 թվականի օգոստոսի 14-ին Վրաստանի կառավարությունը որոշում ընդունեց Վրաստանի նկատմամբ «Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի» գործունեության դադարեցման մասին։ 2008 թվականի օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ-ը ԱՊՀ Գործադիր կոմիտեին նոտա ուղղեց, որում տեղեկացվում էր ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու մասին։ ԱՊՀ Կանոնադրության համաձայն, ԱՊՀ անդամակցությունը դադարեցվում է գրավոր իրազեկումից 12 ամիս հետո։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ
15:48
01 Դեկտեմբերի 2023
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում
14:49
01 Դեկտեմբերի 2023
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան․ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը