431.08
4.38
402.99
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ՆԳ նախարարն ու ՀՀ ոստիկանապետը Գելենջիկում կքննարկեն հանցագործների հետախուզմանն ու թմրամոլությանը վերաբերող հարցեր

10:47
23 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 23ն հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջտարածաշրջանային հանցավորությանը դիմակայելու հարցերը կքննարկեն ՌԴ ՆԳ նախարար, ՌԴ բանակի գեներալ Ռաշիդ Նուրգալիևն ու ՀՀ ոստիկանապետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը երկու երկրների ՆԳՆ միավորված կոլեգիայի նիստի ընթացքում, որը տեղի կունենա հինգշաբթի Գելենջիկում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Կոլեգիայի նիստին քննարկվող հիմնական հարցերից մեկը փախուստի դիմած հանցագործների հետախուզումն ու ձերբակալումն է, «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչը:

«Կոլեգիայի ընթացքում կքննարկվի, մասնավորապես, ամեն տարի անցկացվող «Հետախուզում» լայնամասշտաբ, համալիր, օպերատիվ-կանխարգելիչ օպերացիայի իրագործումը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Բացի այդ, կոլեգիայի ընթացքում ծրագրվում է քննարկել թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ երկու գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցերը, նշել է նա:

«Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարածքում անօրինական թմրաբիզնեսի հետ կապված իրավիճակը շարունակում է բացասաբար ազդել երկու պետության քրեական ընդհանուր իրավիճակի վրա», - ասել է ՆԳՆ ներկայացուցիչը:

Ծրագրվում է, որ կոլեգիայի նիստի ընթացքում կքննարկվեն նաև տնտեսական և հարկային հանցագործությունների, անօրինական ֆինանսական գործողությունների և տնտեսական ուղղվածություն ունեցող այլ իրավախախտումների դեմ պայքարի խնդիրները:

ՆՈՒՐԳԱԼԻԵՎԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՑԽԻՆՎԱԼԻ ԵՎ ԲԵՍԼԱՆ

ՌԴ ՆԳ նախարարն այժմ աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Կովկասում: Երեքշաբթի Նուրգալիևն այցելել է Հարավային Օսեթիա, որտեղ ծանոթացել է հանրապետական ՆԳՆ-ի օբյեկտների վերականգնողական աշխատանքների և կառուցման ընթացքի հետ: Հարավային Օսեթիայի ՆԳՆ-ի և Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի շենքը վերականգնում են և կառուցում են ռուսական փողերով՝ ՌԴ ՆԳՆ-ի ակտիվ մասնակցությամբ: Նախարարը բացեց Հարավային Օսեթիայի Ձացսկու շրջանի Ներքին գործերի վարչության նոր շենքն ու այցելեց Ցխինվալիում գտնվող հանրապետության ՆԳՆ շենքի շինհրապարակ:


Հարավային Օսեթիայից ՌԴ ՆԳ նախարարն ուղևորվեց Հյուսիսային Օսեթիա: ՌԴ Գլխավոր դատախազությանն առընթեր Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի և ՌԴ ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ նախարարն այցելեց Բեսլանում գտնվող հուշահամալիր, որտեղ ամփոփված են 2004թ.-ի սեպտեմբերի 1-ին դպրոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մարմինները: Այդ ժամանակ ավելի քան 330 մարդ էր զոհվել, այդ թվում նաև՝ 172 երեխա, ինչպես նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Հատուկ նշանակության կենտրոնի տասը աշխատակից և ոստիկանության 15 աշխատակից: Ռուսական ուժային գերատեսչությունների ղեկավարների պատվիրակությունը ծաղիկներ դրեց ահաբեկչության զոհերի հուշահամալիրին:

НУРГАЛИЕВ О ВЗАИМОДЕЙСТВИИ МВД С ГИБДД И МЧС

ՆՈՒՐԳԱԼԻԵՎԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԻՆ-Ի ՀԵՏ ՆԳՆ-Ի ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չորեքշաբթի Նուրգալիևը մասնակցել է Կրասնոդարի երկրամասի Ներքին գործերի գլխավոր վարչության Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչության Ճանապարհային երթևեկության դիտարկման և օպերատիվ վերահսկման կենտրոնի բացմանը: Այդ միջոցառման ընթացքում նա առաջարկել է բնակչությանը ճանապարհների իրավիճակի մասին ավելի օպերատիվ իրազեկման նպատակով օգտագործել տեղեկատվական էկրաններ: Նրա կարծիքով, նման տեղեկատվական էկրանների օգտագործումը թույլ կտա իրական ժամանակի ռեժիմում տեղեկացնել քաղաքացիներին ճանապարհների իրավիճակի մասին և ժամանակին ընտրել երթևեկության շրջանցիկ ճանապարհները:

ՌԴ ՆԳ նախարարը նշել է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության ստորաբաժանումները պետք է ավելի հստակ փոխգործակցեն ՌԴ ԱԻՆ-ի ծառայությունների, Բժշկության, աղետների և բուժծառայությունների կենտրոնի հետ:

«Երկրի ճանապարհների վրա տեղի ունեցած աղետներին ավելի օպերատիվ արձագանքելու հարցում ներքին գործերի մարմինների և ԱԻՆ-ի աշխատակիցների ավելի հարթ և հստակ փոխգործակցությունը թույլ կտա օպերատիվ կարգով վերացնել ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքները, ինչպես նաև փրկել բազմաթիվ կյանքեր», - համոզված է Նուրգալիևը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ Է ՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՓՈՐՁՈՎ

Մեծ թվով պատվիրակության կազմում չորեքշաբթի Հայաստանից ժամանած ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հետաքրքրվել է Կրասնոդարի երկրամասի Ներքին գործերի գլխավոր վարչության Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության վարչության Ճանապարհային երթևեկության դիտարկման և օպերատիվ վերահսկման կենտրոնի ստեղծմանը վերաբերող ռուս գործընկերների փորձով, որը Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից ներդրվող «Անվտանգ քաղաք» ապարատածրագրային համալիրի տարրերից մեկն է:

ՀՀ ոստիկանապետին, մասնավորապես, հետաքրքրել է ճանապարհների երթևեկության հոսքի վերահսկման համակարգը: Նրա կարծիքով, այդ համակարգը ճանապարհային երթևեկության անվտանգության ամրապնդման լավ հեռանկարներ ունի: Սարգսյանը չի բացառել, որ ռուս գործընկերների փորձը մոտ ժամանակներում ներդրվի նաև Հայաստանում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:48
01 Դեկտեմբերի 2023
Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը
22:18
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը
Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է Օմիկրոնի նոր տարբերակը և նրա ճյուղը
22:05
01 Դեկտեմբերի 2023
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը (ՈւՂԻՂ)
Պատմական իրադարձություն․ առաջին անգամ տիեզերք է արձակվում հայ մասնագետների կողմից Հայաստանում մշակված արբանյակը․ ՈւՂԻՂ
15:48
01 Դեկտեմբերի 2023
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Financial Times Group-ի The Banker  միջազգային ֆինանսական առաջատար պարբերականը Արդշինբանկը ճանաչել է 2023 թ. «Տարվա բանկը» Հայաստանում
14:49
01 Դեկտեմբերի 2023
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան․ պատգամավոր
Պատգամավորի խոսքով, 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով, 80–90 գերեվարված հայեր կան
10:06
01 Դեկտեմբերի 2023
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
Հայաստանը դիմավորում է ձմեռը +25 աստիճանով
19:37
30 Նոյեմբերի 2023
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
15:56
30 Նոյեմբերի 2023
Եվգենի Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենի Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին
15:11
30 Նոյեմբերի 2023
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը․ ի՞նչ են պայմանավորվել
12:52
30 Նոյեմբերի 2023
Սկզբում հոսանքը, հետո ինտերնետը․ խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
Խնդիրները կառավարության շենքում շարունակվում են
12:20
30 Նոյեմբերի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը
Հայտնի է, թե երբ կմեկնարկեն 2024 թվականի աշխատանքային օրերը