Անդրանիկ Ալեքսանյանը կներկայացնի Ուկրաինան Մանկական Եվրատեսիլ-2009 երգի մրցույթում

15.06.2009, 14:49
Անդրանիկ Ալեքսանյանը կներկայացնի Ուկրաինան Մանկական Եվրատեսիլ-2009 երգի մրցույթում
Անդրանիկ Ալեքսանյանը կներկայացնի Ուկրաինան Մանկական Եվրատեսիլ-2009 երգի մրցույթում

Մանկական Եվրատեսիլ-2009 երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի 11-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը Խմելնիցկիից: Նա հաղթել է ազգային ընտրական փուլի եզրափակչում, հաղորդում է аnalitika.at.ua ինտերնետ-հրատարակությունը:

Ժյուրիի գնահատականի և sms-քվեարկության արդյունքներով հաղթած երգչի անունը հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Նա խոստացել է, որ Արտեկում տեղի ունեցած ընտրական փուլի բոլոր 15 մասնակիցները հաջորդ տարի ևս իրենց հանգիստը կանցկացնեն այդ մանկական կենտրոնում:

«Եվրատեսիլ» մանկական ամենամյա հեռուստատեսային երգի մրցույթն անցկացվում է 2003 թ.-ից: Մրցույթին հանդես են գալիս Լեզվի եվրոպական միության անդամ-երկրները ներկայացնող մեկական մասնակից: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաները:

Ուկրաինան մրցույթին մասնակցում է 2006 թ.-ից: Ուկրաինայի ներկայացուցիչները երկու անգամ զբաղեցրել են 9-րդ տեղը, 2008 թ.-ին՝ 2-րդ տեղը: 2009 թ.-ին մրցույթը կանցկացվի Ուկրաինայում:-0-