ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորեց Վլադիմիր Սպիվակովի գլխավորած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբին 30-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով ստեղծագործական հաջողություններ։
«Հռչակավոր ջութակահար և բարերար Վլադիմիր Թեոդորի Սպիվակովի գլխավորած ձեր բացառիկ կոլեկտիվը համարվում է աշխարհի լավագույն կամերային նվագախմբերից մեկը և մեծ ճանաչում է վայելում դասական երաժտությունը գնահատողների շրջանում։ Նրա հաջողության գաղտնիքը անսամբլի անթերի զգացողության, յուրաքանչյուր երաժշտի անհատական վերպետության և հիրավի վիրտուոզ կատարողկան ոճի մեջ է»,- ասվում է հինգշաբթի Կրեմլի կայքում հրապարակված Մեդվեդևի հեռագրում։
«Մոսկվայի վիրտուոզներ» լեգենդար նվագախումբը հունիսի 9-ին ավարտեց կոլեկտիվի հոբելյանին նվիրված համերգաշրջանը Նիժնի Նովգորոդում կայացած ելույթով։ Հենց այստեղ 30 տարի առաջ «Վիրտուոզներն» առաջին անգամ բեմ բարձրացան։
Հոբելյանական համերգաշրջանի ընթացքում «Վիրտուոզները» նվագել են Բելառուսում, Ղրղզստանում, ինչպես նաև 43 ռուսաստանյան քաղաքներում՝ Վլադիվոստոկից, Մագադանից և Յակուտսկից մինչև Մուրմանսկ, Կալինինգրադ և Կրասնոդար։ -0-