Կյանքի 83-րդ տարում վախճանվել է Վրաստանի Միասնական կոմկուսի առաջնորդ Պանթելեյմոն Գիորգաձեն

03.03.2009, 15:52
Կյանքի 83-րդ տարում վախճանվել է Վրաստանի Միասնական կոմկուսի առաջնորդ Պանթելեյմոն  Գիորգաձեն

Վրաստանի Միասնական կոմկուսի առաջնորդ Պանթելեյմոն  Գիորգաձեն վախճանվել է կյանքի 83-րդ տարում, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել հանգուցյալի ընտանիքը։

«Մահը վրա հասավ հանկարծակի։ Որևէ ծանր հիվանդությամբ նա չի տառապել»,- հեռախոսով ասել է հանգուցյալի բարեկամուհին։

Պանտելեյմոն Գիորգաձեն Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի  հայրն է, ով մեղադրվում էր նախկին նախագահ Էդուրադ Շևարդնաձեի նկատմամբ 1995թ.-ին մահափորձ կատարելու մեջ։

Խորհրդային բանակի պաշտոնաթող գեներալ Պանթելեյմոն Գիորգաձեն 1990-ականներին գլխավորել է Վրաստանի պետանվտանգության կոմիտեի Սահմանապահ զորքերը։ Այնուհետև Գիորգաձեն անցել է ընդդիմության շարքերը և գլխավորել երկրի Միասնական կոմունիստական կուսակցությունը։ -0-