Հայաստանի քաղաքացին փորձել է ՌԴ-իդ դուրս բերել «բանջարանոցում գտած» դրամները. Մաքսատուն

14.07.2008, 14:48
Հայաստանի քաղաքացին փորձել է ՌԴ-իդ դուրս բերել «բանջարանոցում գտած» դրամները. Մաքսատուն

Ստավրոպոլի մաքսատունը քրեական գործ է հարուցել ՀՀ մի քաղաքացու նկատմամբ, ով մեղադրվում է դեպի Ռուսաստանի սահմաններից դուրս հին դրամների մաքսանենգության մեջ, «ՌԻԱ Նովոստիին» երկուշաբթի հեռախոսով հայտնել է մաքսատան ներկայացուցիչը։

Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քր.օր. 188 հոդվածի 2-րդ մասով (ՌԴ մաքսային սահմանով մշակութային արժեքների մաքսանենգություն, որոնց նկատմամբ տեղափոխման հատուկ կանոններ են սահմանված), որով պատիժ է նախատեսվում՝ մինչև յոթ տարի ազատազրկում։

«Կասկածյալին ձերբակալել են Ստավրոպոլ-Երևան չվերթով մեկնող ուղևորների ուղեբեռները մաքսատանը գրանցելիս։ Նրա կանացի պայուսակում գտնվել է յոթ դրամ, որոնք, փորձագետի եզրակացությամբ, մշակութային արժեք են և պարտադիր հայտարարագրման են ենթակա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ առգրավված դրամները թվագրված են 1840-1926 թթ.-ով։

Մաքսատան նեկայացուցիչն ասել է, որ առգրավված դրամներից ամենահինը 1840 թվականի է, և մեկ կոպեկ էլ՝ 1855 թվականի, մյուս դրամները թվագրված են 1911-1926 թվականներով։

Գործակալության զրուցակցի խոսքերով, ձերբակալվածը բացատրել է, որ դրամներն իրեն տվել է հայրը, ում մոտ՝ Ստավրոպաոլի երկրամաս, ինքը հյուր էր եկել, իսկ հայրը, ինչպես ասել է ձերբակալվածը, դրամները գտել է բանջարանոցում։

Մաքսատան աշխատակիցները գործը փոխանցել են Ստովրոպոլի ներքին գործերի բաժանմունք, որը կշարունակի քննությունը։-0-