ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Notre-Dame de Paris մյուզիքլի Քվազիմոդոյի առաջին դերակատար, կանադացի երգիչ Գարուն (Garou) կներկայացնի Piece Of My Soul վերնագրով իր նոր ալբոմը՝ Մոսկվայում կայանալիք միակ համերգի ժամանակ, որը տեղի կունենա հինգշաբթի՝ Կրեմլի պետական պալատի բեմում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են կազմակերպիչները։
«Փայլուն վոկալիստը և կոմպոզիտորը մոսկվացիներին կներկայացնի վառ շոու՝ կատարելով հիթեր և Piece Of My Soul նոր ալբոմի երգերը», - պատմել է գործակալության զրուցակիցը։-0-