ՌԱՕ ԵԷՍ-ը դեմ է իր ապրանքանիշը Դաշնային ցանցային ընկերությանը փոխանցելուն

26.12.2007, 13:47
ՌԱՕ ԵԷՍ-ը դեմ է իր ապրանքանիշը Դաշնային ցանցային ընկերությանը փոխանցելուն

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԱՕ «ԵԷՍ Ռուսաստանը», որը 2008 թ.-ի հուլիսի 1-ին տեղի ունեցող էլեկտրոէներգետիկայի բարեփոխման ավարտից հետո լուծարվելու է, դեմ է, որպեսզի իր ապրանքանիշը փոխանցվի ընկերության իրավահաջորդին՝ Դաշնային ցանցային ընկերությանը (ԴՑԸ), չորեքշաբթի գրում է «Կոմերսանտ» թերթը»

Ապրանքանիշի փոխանցմանը կողմ են հանդես գալիս պաշտոնյաները։ Արդյունաբերության և էներգետիկայի նախարարության էլեկտրոէներգետիկայի վարչության պետ Վյաչեսլավ Կրավչենկոն երեքշաբթի հայտարարել է, որ ՌԱՕ ԵԷՍ ապրանքանիշը որպես այդիպիս պետք է որևէ տեղ օգտագործվի։

«Մենք միանշանակ որոշում ենք ընդունել, որ ՌԱՕ ԵԷՍ ապրանքանիշը կվերանա ընկերության հետ միասին վերակազմակերպման ավարտի օրը։ Ապրանքանիշի փոխանցման հարցը քննարկվել է, սակայն մենք կարծում ենք, որ ՌԱՕ-ի ակտիվների բազայի վրա ստեղծված յուրաքանչյուր ընկերություն ձևավորել է իր ապրանքանիշը՝ կախված գործունեության և գործառույթների տեսակից», - մեջբերում է թերթը «ՌԱՕ ԵԷՍ»-ի լրատվամիջոցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Մարգարիտա Նագոգային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքերով, հուլիսի 1-ից հետո ՌԱՕ ԵԷՍ-ը կմիանա ԴՑԸ-ին, սակայն վերջինս չի անվանափոխվի։

Փորձագետները ավելի վաղ ՌԱՕ ԵԷՍ ապրանքանիշը գնահատել էին 70 միլիոն դոլար, սակայն այժմ ասում են, որ նրա արժեքը ընկնում է էներգետիկայի բարեփոխումների ընթացքում։ --0-