ԱՊՀ ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ծրագիրը կհաստատվի այս տարվա հոկտեմբերին Դուշանբեում տեղի ունեցող համագործակցության պետությունների նախագահների գագաթնաժողովի ժամանակ, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։
«Ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Նրա պատրաստման գործում մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների իրավապահ մարմինների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները», - ասել է Ա. Նովիկովը, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։
Նա համոզմունք է հայտնել, որ փաստաթղթի ընդունումից հետո «ԱՊՀ երկրների տարածքում ահաբեկչության դեմ պայքարը ավելի համակարգված կընթանա»։
Այժմ Հակաահաբեկչական կենտրոնը մշակում է նաև ԱՊՀ երկրների ողջ տարածքում տրանսպորտային անվտանգության ապահովման հայեցակարգ։-0-