Դատարանը մինչև դեկտեմբերի 2-ը երկարաձգել է ՅՈւԿՕՍ-ի փոխնախագահ Ալեքսանյանի կալանքը

08.08.2007, 17:54
Դատարանը մինչև դեկտեմբերի 2-ը երկարաձգել է ՅՈւԿՕՍ-ի փոխնախագահ Ալեքսանյանի կալանքը

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է ՅՈւԿՕՍ-ի գործադիր փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի կալանքը՝ մինչև դեկտեմբերի 2-ը։ Նա մեղադրվում է դրամական միջոցներ յուրացնելու և օրինականացնելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դատարանի մամուլի-քարտուղար Աննա Ուսաչովային։  

 «Դատարանը բավարարել է դատախազության՝ Ալեքսանյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու  միջնորդությունը»,- ասել է մամուլի քարտուղարը։

ՅՈւԿՕՍ-ի փոխնախագահը մեղադրվում է դրամական միջոցների յուրացման, վատնման, ինչպես նաև դրանց օրինականացման մեջ։ Գլխավոր դատախազության վարկածով, նա հափշտակել է Տոմսկնեֆտ ԲԲԸ-ի սեփականությունը,  ինչպես նաև նավթավերամշակող և նավթարդյունահանող ВНК ընկերության արժեթղթերը։ Ալեքսանյանն իր մեղքը չի ընդունում։ --0--