Մինչև տարեվերջ Վրաստանում վաճառքից կհանվի անալգինը և բարալգինը

10.07.2007, 16:26
Մինչև տարեվերջ Վրաստանում վաճառքից կհանվի անալգինը և բարալգինը

Մինչև տարեվերջ Վրաստանում վաճառքից կհանվի անալգինը, բարալգինը և այլ դեղորայքներ, որոնց բաղադրության մեջ կա մետամիզոլ։ Այս մասին տեղեկացրել է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը՝ հղում կատարելով դեղորայքի գործակալության ղեկավարի տեղակալ Էլզա Գուլիաշվիլիին։

«Այդ որոշումն ընդունվել է Համաշխարհային առողջապահական կազմակերպության խորհրդով, ինչպես նաև Վրաստանում անցկացված հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալ դեղորայքը բացասաբար է ազդում մարդու առողջության վրա»,- ասել է Գուլիաշվիլին։ –0—