ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կրկին շոգ եղանակ կհաստատվի Հայաստանում:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, սեպտեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է հրդեհավտանգ իրավիճակ:
Առաջիկա հինգ օրերին կլինի առանց տեղումների եղանակ, քամին` հարավ-արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ամենից շոգ կլինի առաջիկա օրերին Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, որտեղ օդը ցերեկային ժամերին կտաքանա մինչև 34-36 աստիճան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում