«Շատրվանի սինդրոմ». ևս մեկ կին էր մտել շատրվանների ջրավազանը Երևանում
24.05.2016,
13:26
Երեքշաբթի` մայիսի 24–ին, կրկին մի կին էր մտել Հանրապետության հրապարակի շատրվանների կենտրոնական ջրավազանը:

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` մայիսի 24–ին, կրկին մի կին էր մտել Հանրապետության հրապարակի շատրվանների կենտրոնական ջրավազանը, հայտնում է armtimes.am–ը։

Կայքի հաղորդմամբ, կնոջը ջրավազանից դուրս են բերել ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո նա հեռացել է:
Կինը մտել էր Հանրապետության հրապարակի շատրվանի ավազանը և չէր ցանկանում դուրս գալ>>
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ կնոջ ինքնությունը դեռ չի պարզվել, բայց ոստիկանների խնդրանքով նա դուրս է եկել ջրավազանից, որևէ բողոք չի հայտնել ու հեռացել է: -0-