+18
Եղանակը Երևանում
Հայ

Շարմազանով. ՀՀԿ–ն չի փորձի հասնել սահմանադրական բարեփոխումների «ցանկացած գնով»

16:54
01 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի գնա սահմանադրական բարեփոխումների «ցանկացած գնով», երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր կոմիտեի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա, ՀՀԿ–ն միշտ խորհրդարանական կառավարման կողմնակից է եղել և չի կարծում, թե շտապում է սահմանադրական փոփոխությունների հարցում։

«Կարելի է 10 տարի էլ աշխատել փաստաթղթի վրա, բայց չհասնել շոշափելի արդյունքներով, իսկ այժմ անցկացված են բոլոր քննարկումները, իսկ քարոզչությունն աննախադեպ է ըստ էության, քանի որ հասարակությունն ուղիղ եթերով առանց մոնտաժելու կարող է ծանոթանալ բոլոր դիրքորոշումներին և կատարել իր ընտրությունը»,– ասաց Շարմազանովը։

Ինչպես կարծում է փոխխոսնակը, ներկայիս կիսանախագահական համակարգը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար նախագահի և խորհրդարանի միջև շահերի բախման հավանականության պատճառով։

Ըստ նրա, այսօր ընտրվել է Սահմանադրության ամենառացիոնալ և ճիշտ տարբերակը։ «Սակայն ՀՀԿ–ն իր առջև «ցանկացած գնով» հանրաքվեի դրական արդյունքի հասնելու խնդիր չի դնում, դա կենսապես կարևոր հարց չէ մեզ համար, թեև առաջնային է»,– ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ խորհրդարանական ուժերն իրենց կողմից աննախադեպ համախմբում են ցույց տվել` սատարելով նախագծին ձայների մեծամասնությամբ, միաժամանակ ընգծելով, որ գոյություն ունի մարգինալ ընդդիմությունը, որը դեմ է փոփոխություններին, սակայն չունի սեփական դիրքորոշման բավականաչափ հետևորդներ։

Ըստ նրա, հանրաքվեի նպատակը ոչ թե իշխանության պահպանումը կամ զրկումը ՀՀԿ–ի համար, այլ կայուն և անվտանգ Հայաստանի ստեղծման հնարավորությունը, որտեղ կգերակշռեն գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները, ոչ թե անձնական հարցերը։

«Պետք չէ հանրաքվեն դիտարկել իշխանությունների և ընդդիմության առճակատման համատեքստում։ Մենք պարզապես փոփոխություններ ենք առաջարկում, և եթե դրանք չկատարվեն, ապա ամեն ինչ կլինի առաջվա պես։ Իսկ եթե ընդունվեն, ապա ավելի մեծ հնարավորություններ կլինեն կայուն և անվտանգ Հայաստան ձևավորելու համար, որտեղ կգերիշխեն գաղափարախոսական կուսակցությունը»,– ասաց Շարմազանովը։

Հայաստանի Սահմանադրության` կառավարման խորհրդարանական կարգի անցում նախատեսող փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն