433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյան. գալիք տարի կթևակոխենք թերին շտկելու և կիսատ թողածն ավարտին հասցնելու հանձնառությամբ

21:17
28 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ:
Նախագահը շնորհավորել է նաև Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին՝ խնդրելով նրանց իրենց գործընկերներին ևս փոխանցել իր բարեմաղթանքները:
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին արտաքին գործերի նախարարության տարեվերջյան միջոցառման ժամանակ։

Նախագահի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ բերվում է ստորև.
«Պարո՛ն նախարար,
Դիվանագիտական կորպուսի հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Հարգելի՛ դիվանագետներ,

Տարեվերջյան մեր հանդիպումները գեղեցիկ ավանդույթ են դարձել՝ հնարավորություն ընձեռելով միասին ամփոփելու անցնող տարին։ Վստահ եմ, որ այս օրերին յուրաքանչյուրս մտովի անցնում ենք շղթայի 365 օղակներով՝ փորձելով գնահատել արածն ու չարածը, նախանշել գալիք տարվա մեր անելիքները:

Ամփոփելով 2017-ը՝ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս անցնող տարին ապագային միտված որոշումներով և արդյունքներով նշանավորելու համար։ Այս տարի ևս մեր դիվանագիտությունը կարողացավ հետևողականություն ցուցաբերել իր առջև դրված խնդիրների լուծման հարցում։ Հայաստանը շարունակեց հանդես գալ որպես վստահելի միջազգային գործընկեր, որ պատրաստ է տարբեր հարթակներում բաց համագործակցության, ընկալելի է իր ձգտումներով և կարողանում է համատեղել ամենատարբեր գործընկերների հետ հարաբերությունները։

Загружается новость ... "Право"

Հաջորդ տարի մենք հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր թերևս իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք աշխարհի գրեթե կեսը միավորող այդ կառույցի գագաթնաժողովի հյուրընկալմանն ու նախագահությանը, ինչը գնահատում ենք մեր հանդեպ մեծագույն վստահության և համերաշխության դրսևորում։ Իհարկե, այդ միջոցառմանը ներգրավվելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները՝ անխտիր բոլոր կառույցները, բայց այդ աշխատանքի կազմակերպչական և քաղաքական բաղադրիչի առյուծի բաժինը ընկնելու է ձեր ուսերին: Եվ շատ բնական է, որ խնդրում եմ և պահանջում՝ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին:

Անշուշտ, անցնող տարում եղել են նաև բացթողումներ ու անավարտ գործեր, որոնք առավել հանգամանորեն դեռ առիթ կունենանք քննարկելու արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի հետ իմ առաջիկա հանդիպման ժամանակ:

Ուստի, գալիք տարի մենք կթևակոխենք թերին շտկելու, կիսատ թողածն ավարտին հասցնելու և, իհարկե, նոր, կառուցողական և ստեղծագործական գաղափարներ կյանքի կոչելու հանձնառությամբ:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր երկիրը գտնվում է ակտիվ բարեփոխումների շրջափուլում, իսկ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները դարձան մեր բարեփոխումների յուրատեսակ քննությունը: Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ և կայուն զարգացման մոդել, որի վրա խարխսվելու է նոր սերնդի Հայաստանը:

2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Սա լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց և հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։

Մեր հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում նույնպես դրական արդյունքներ է տվել, և մենք ակտիվ ներդրում ենք ունեցել մեր համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցների հետագա ամրապնդման գործում:

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը մնում է մեր արտաքին և անվտանգության քաղաքականության օրակարգի առաջնագծում: Անկախ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայությունից՝ մենք կարող ենք արձանագրել, որ շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն և ձեռք բերվեց պայմանավորվածություն լարվածության թուլացման վերաբերյալ:

президент Саргсян, новогодний прием в МИДе

Այս հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը խոսում են գրեթե նույն լեզվով. դա լավագույնս արտահայտված է թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների պատվիրակությունների ղեկավարների, թե՛ ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովի հայտարարություններում, թե՛ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

Հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նաև, իհարկե, շնորհավորում եմ Երևանում հավատարմագրված բոլոր դիվանագետներին և խնդրում եմ նրանց՝ իրենց գործընկերներին փոխանցել իմ շնորհավորանքները:

Կյանքը, իհարկե, միօրինակ չէ, և կյանքում տեղ կա թե՛ դրականի և թե՛, ցավոք, բացասականի համար։ Ուստի 2018 թվականը մեր ժողովրդի և պետության համար թող լինի որքան հնարավոր է դրական՝ խաղաղության, զարգացման և առաջընթացի տարի՝ լի բավարարվածությամբ և ժպիտներով։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Շնորհակալություն»։

Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ տոնական ընդունելության ժամանակ նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների գործընթացում ունեցած ներդրման համար մի խումբ անձանց պարգևատրել է շնորհակալագրերով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:52
04 Հոկտեմբերի 2023
Մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
Մինչև 18։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի երեք վարչական շրջանում
10:03
04 Հոկտեմբերի 2023
Նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
Վարչապետի որոշմամբ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ
14:27
03 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է մրցանակի փոխանցումների որակի գերազանցության համար
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար
13:17
03 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը
Ազգային ժողովը քիչ առաջ վավերացրեց Հռոմի ստատուտը
10:57
03 Հոկտեմբերի 2023
Շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում. Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում
Ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության
21:30
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և երկու վիրավոր
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է
19:37
02 Հոկտեմբերի 2023
Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
Փոքրիկների մայրը եղել է 39 շաբաթական հղի, երբ ընտանիքով բռնի տեղահանվել է Արցախից
17:13
02 Հոկտեմբերի 2023
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ. ՊՆ
Հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով կան տուժածներ
14:49
02 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
Ադրբեջանը քիչ առաջ կրակ է բացել հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
12:45
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ–ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են իրենց տվյալները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն
11:16
02 Հոկտեմբերի 2023
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
Պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել հիգիենայի պահանջները չբավարարելու պատճառով
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը