+30
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյանը և Պուտինը կքննարկեն Հայաստանի գազի գնի նվազման հարցեր. ԱԳՆ

15:47
10 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայանալիք աշխատանքային հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև Հայաստանի գազի գնի նվազման հարցեր, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Մոսկվայում մարտի 10–ին ծրագրված է Սարգսյանի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առաջիկա հանդիպման ընթացքում նախագահները ծրագրում են քննարկել երկկողմ գործակցությունն առևտրաներդրումային, էներգետիկ և մարդասիրական ոլորտներում, ինչպես նաև Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները։ Առանձին ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերին։

Քաղաքագետ. Սարգսյան–Պուտին հանդիպումից հետո չարժե ակնկալել իրավիճակի կտրուկ փոփոխություն>>

«Պետության ղեկավարի այցն աշխատանքային բնույթ է կրում, և բնական է, որ ցանկացած նմանատիպ հանդիպում արդյունքներ է տալիս։ Տվյալ դեպքում նախատեսվում է Հայաստանում գազի գների` 165 դոլարի չափով պահպանման համաձայնագրի քննարկումը մինչև գազի գնի բանակցությունների վերջնական ավարտ»,– ասաց Քոչարյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Ռուսաստանի հետ գազի համաձայնագրերի լրացումների կատարմանը, որոնք նախատեսում են, որ 2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստան մակատակարարվող ռուսական բնական գազը կպահպանվի 2015 թվականի մակարդակում` հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլարի չափով։ Բացի այդ, կողմերը բանակցություններ են վարում Հայաստանի գազի գները 2016 թվականին նվազեցնելու ուղղությամբ։

Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է համաձայանգիրը, և այն կտարածվի ընթացիկ ժամանակահատվածի վրա` մինչև նոր որոշման ընդունումը։

«Խոսքը կարճաժամկետ որոշման մասին է, որը թույլ է տալիս պահպանել ընթացիկ գինը, ինչը հնարավորություն կտա նաև բանակցություններ վարել մատակարարումների ավելի արտոնյալ պայմաններ ստանալու շուրջ»,– ասաց Քոչարյանը։
Ներկայում Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է։ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանում 2015 թվականի սեպտեմբերի 7–ին ստորագրած հայ–ռուսական արձանագրության համաձայն, 189 դոլարից նվազեցվել է մինչև 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ
14:49
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ է գնացել. մարզպետ
Սյունիքի մարզպետը հայտնեց, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել
14:10
06 Հունիսի 2023
Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք. նախարար
Շրջակա միջավայրի նախարարը հայտնել է, որ Սևանը այս տարի էլ կկանաչի, և դժվարություններ կունենանք
13:24
06 Հունիսի 2023
Ozon–ը դուրս է գալիս Հայաստանի շուկա
Ozon–ը դուրս է գալիս  Հայաստանի շուկա
11:41
06 Հունիսի 2023
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել
11:25
06 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրն է
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին
11:18
06 Հունիսի 2023
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի ՊՆ–ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
10:15
06 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
Իրանի քաղաքացին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 350 կգ հերոինի մաքսանենգության համար
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով