414.89
4.78
386.52
+21
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմը» մրցույթ է անցկացնում 50+ տարիքի մարդկանց համար

14:34
21 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմը» հայտարարում է «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթ և հրավիրում բոլոր 50+ տարիքի ցանկացողներին մասնակցության հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում։

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն, Ռուսաստանում «Азбука Интернета» նախագծի շրջանակում «Ռոստելեկոմն» անցկացնում է «Շնորհակալություն Ինտերնետին 2017» խորագիրը կրող մրցույթը միջին տարիքի բնակչության շրջանում, որի միջոցով մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքբերումները՝ համակարգչային գրագիտության և Ինտերնետի շնորհիվ։

Մասնակցել կարող են 50+ տարիքի բոլոր ցանկացողները և անհրաժեշտ է ընդամենը կայքում բեռնել նկար և փոքր շարադրություն, որը կպատմի, թե ինչ հաջողություններ է գրանցել մասնակիցը Ինտերնետի շնորհիվ։ Առավել մանրամասներ ներկայացված են www.azbukainterneta.ru կայքի «Մրցույթի մասին» (О конкурсе) բաժնում։

«Հայաստանից մասնակիցները բազմիցս ստացել են մրցանակներ այս մրցույթի շրջանակներում։ Այսպես, 2015թ․ երեք հայաստանյան մասնակցի շնորհվել եին պլանշետներ, իսկ 2016թ․ մրցույթի արդյունքում խրախուսական մրցանակներ էին ստացել Կարեն Գրիգորյանը և Սվետլանա Առաքելյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի հայտ լրացնել և մասնակցել հնարավոր է մինչև ս․թ․ հոկտեմբերի 9-ը ներառյալ։

Загружается новость ... "Право"

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի
15:41
30 Մայիսի 2023
Փոխվարչապետը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
Մհեր Գրիգորյանը հայտնել է, թե որն է Հայաստանի համար կարմիր գիծը Ադրբեջանի հետ բանակցություններում
14:55
30 Մայիսի 2023
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
«Զվարթնոց» օդանավակայանում ուսումնավարժություն է անցկացվելու
12:30
30 Մայիսի 2023
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, պատվովճարը կկազմի 1 մլն դրամ
11:04
30 Մայիսի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
10:29
30 Մայիսի 2023
Այսօր առավոտյան 10-ից 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր առավոտյան 10-ից 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը