ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 8-ին մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին եսել է Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:
«Որոշման արդյունքը դրական եմ գնահատում, դեռ չեմ ծանոթացել որոշման բովանդակությանը»,- ասել է նա:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։ Քննիչը դատարան միջնորդություն է ներկայացրել Նազարյանին կալանավորելու համար։
Ավելի ուշ ՀՔԾ-ն
հրապարակել է նրան և ՀԾԿՀ երեք նախկին անդամներին առաջադրված մեղադրանքի մանրամասները։-0-