ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան

14.10.2016, 15:18
Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան։

Պուտինը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գոտում առկա իրավիճակը, ինչպես նաև կազմակերպության՝ հավաքական անվտանգության հետագա կատարելագործման հարցերը:

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում քննարկվելու է մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության և ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձևավորման նախագիծը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նաև որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: -0-