ՌԴ ամենամեծ հակահրդեհային ինքնաթիռներից մեկը վայրէջք կատարեց Երևանում

14.08.2017, 20:18
ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։
ՌԴ ամենամեծ հակահրդեհային ինքնաթիռներից մեկը  վայրէջք կատարեց Երևանում
ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։

ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ կառավարության դիմումի հետ կապված` ՌԴ կառավարությունը ՌԴ ԱԻՆ–ին հանձնարարել էր Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռը` զիված օդային հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով։

Загружается новость ... "Право"

«Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Քիչ առաջ հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար: -0-