Քրեական հետապնդում՝ երկու դատավորի նկատմամբ․ ԲԴԽ-ն կասեցրել է նրանց լիազորությունները
15.11.2026,
12:25
Երևանում քրեական հետապնդման համաձայնություն է տրվել երկու դատավորի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։
Հիմք ընդունելով այդ որոշումները՝ խորհուրդը կասեցրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները մինչև քրեական վարույթների ավարտը, հայտնում է «Առաջին լրատվականը»։
Որոշումներն ընդունվել են նոյեմբերի 14-ին անցկացված դռնփակ նիստի արդյունքում։

