416.84
4.2
391.44
+11
Եղանակը Երևանում
Հայ

Պետրոս Ղազարյանն ազատվել է Հ1-ի լրատվական ծառայության տնօրենի պաշտոնից

15:28
21 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը ազատվել է պաշտոնից:

Загружается новость ... "Лево"

Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:

Մասնավորապես, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանի և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանի պաշտոնից ազատման մասին:

Հիշեցնենք, որ նախօրեին աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը: 

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն ափոսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։ Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։

«Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը»,- նշվում է խորհուրդի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար։

Հիշեցնենք, որ հայկական տեղեկատվական դաշտում հասունացել էր սկանդալ, որը կապված է վարչապետի հեռուստաուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերի համացանցում հայտնվելու հետ: Ուղիղ եթերն ապրիլի 17-ին հեռարձակվել է մի շարք հեռուստաընկերություններով: Հաջորդ օրը համացանցում են հայտնվել կադրեր վարչապետի տեխնիկական փորձից, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռուստաուղերձի եթերին: Կադրերում նա ժպտում է, կատակում, երբեմն-երբեմն հազում և ջուր խմում:

Այս ամենի կապակցությամբ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Գևորգյանն ընդգծել է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ: Դրանից հետո Հ1–ը պարզաբանել էր իրավիճակը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում
10:34
22 Ապրիլի 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ