418.59
4.24
387.69
+9
Եղանակը Երևանում
Հայ

Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը

12:18
22 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստիկ–Արմենիա/․ Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։

 Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը:

Նրանք վազում են դեպի այն հատվածը, որտեղ, իրենց կարծիքով, մեկնարկել են ականազերծման աշխատանքներ։

 Տավուշցիները հորդորում են, որ ականազերծում չարվի 7-րդ դարի եկեղեցու հարևանությամբ, քանի որ մտավախություն ունեն, որ այն կքանդվի ադրբեջանցիների կողմից։

 Նշենք, որ լարված իրավիճակ է նաև Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց–Ոսկեպար հատվածում։

 Հայաստանի–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման մեկնարկի մասին

Ապրիլի 19–ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ութերորդ հանդիպման ընթացքում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Որոշվել է, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաև տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը։
Նշվում է նաև, որ կողմերը կդիմեն իրենց Կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը և շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:01
14 Մայիսի 2024
Ռուս սահմանապահների մի մասը կմնա Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը
20:45
14 Մայիսի 2024
Պարզվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածնին թողած մոր ինքնությունը
Եկեղեցու բակում նորածնին թողած մայրը ներկայացվել է քննչական բաժին
15:34
14 Մայիսի 2024
Փաշինյանը ցանկություն է պահել, որ Հայաստանը 2024 թ․ին դառնա ԵՄ անդամ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե երբ կցանկանար Հայաստանը տեսնել ԵՄ անդամ, եթե կարողանար ցանկություն պահել․ ՎԻԴԵՈ
15:07
14 Մայիսի 2024
«Ձեր երգը վաղուց երգած է»․ իշխանության ներկայացուցիչները կոշտ քննադատել են Հայ Առաքելական Եկեղեցուն և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչները կտրուկ քննադատել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեղադրելով նրանց պետականակործան գործունեության մեջ
13:05
14 Մայիսի 2024
Սոցցանցերում գրել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ․ հարուցվել է քրվարույթ
Սոցցանցերի օգտատերերից մեկը գրել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ․ հարուցվել է քրվարույթ
10:21
14 Մայիսի 2024
Երևանի կենտրոնում վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները, 38 մասնակից բերման է ենթարկվել
Այսօր առավոտից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները
20:24
13 Մայիսի 2024
Պարզվել է հանրահավաքի ժամանակ բեռնատարով հրապարակ մտած անձի ինքնությունը, նրան մեդադրանք է առաջադրվել
Պարզվել է հանրահավաքի ժամանակ բեռնատարով հրապարակ մտած անձի ինքնությունը
18:04
13 Մայիսի 2024
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ
13:37
13 Մայիսի 2024
Այսօրվանից Երևանի մետրոն կաշխատի մինչև 00։00–ն
Նախկինում մետրոն աշխատում էր 07։00–ից մինչև 23։00–ն։ Այսօրվանից այն կաշխատի 07։00–ից մինչև 00։00–ն
12:36
13 Մայիսի 2024
Երևանում երթ է սկսվել՝ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ
Երևանում այս րոպեներին երթ է անցկացվում՝ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
10:22
13 Մայիսի 2024
88 մարդ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ (ՎԻԴԵՈ)
ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 մարդ. ՎԻԴԵՈ