Երևանի կենտրոնում վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները, 38 մասնակից բերման է ենթարկվել
14.05.2024,
10:21
Այսօր առավոտից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները և նրանց աջակցող քաղաքացիները իրազեկման ակցիայի շրջանակում փակում են փողոցներն ու խաչմերուկները։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում նրանց գործողությունները ճնշելու համար։ Ցուցարարներին միանում են ուսանողներ ու դպրոցականներ։
Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին ոստիկանությունից, ժամը 10-ի դրությամբ ակցիայի 38 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար բերվել է ոստիկանություն։
Ընդդիմադիր շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, դեմ է Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում իշխանությունների քաղաքականությանը (ըստ որի՝ Բաքվին են փոխանցվելու Տավուշի 4 գյուղերի տարածքները) և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նախօրեին առավոտյան անհնազանդության ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել 171 մարդ, բոլորն էլ մի քանի ժամ անց ազատ են արձակվել։