88 մարդ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ (ՎԻԴԵՈ)

13.05.2024, 10:22
ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 մարդ. ՎԻԴԵՈ
88 մարդ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ժամը 10-ի դրությամբ Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների 88 մասնակից բերման է ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար, «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ Երևանի տարբեր շրջաններում վաղ առավոտից քաղաքացիները փակում են փողոցներ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով։

Նրանք բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում իշխանությունների քաղաքականության դեմ (ըստ որի՝ Բաքվին են փոխանցվելու Տավուշի 4 գյուղերի տարածքները) և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ոստիկանները բերման են ենթարկում ընդդիմադիր ակտիվիստներին։