638.75
7.08
525.76
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հ1–ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

19:10
20 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Գրիգորյանի պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է հեռուստաընկերության Facebook–յան էջում։

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ, ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար», – նշվում է Գրիգորյանի հայտարարության մեջ։

Նրա խոսքով, երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը։

«Ինքս եմ պատասխանատու եղել տվյալ շրջանում իրականացված բազմաթիվ հանրային միջոցառումների, տոնակատարությունների, արտակարգ միացումների համար, կիսել եմ իմ աշխատակիցների հետ շնորհակալության և գովեստի խոսքերը։ Հիմա էլ կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը», – նշել է Գրիգորյանը։

«Իմ ղեկավարության տարիներին Հանրային հեռուստաընկերությունում աննախադեպ փոփոխություններ են եղել․ եթերում սեփական արտադրանքի բազմակի ավելացում, վարկանիշի շարունակական բարձրացում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, գերժամանակակից թվային արխիվի հիմնում, տարածքների կապիտալ վերանորոգում ու բարեկարգում, հասարակական, կրթական, մշակութային ծրագրերի հանրահռչակում, հարյուրավոր հեռուստաֆիլմերի, տասնյակ նոր և նմանը չունեցող, գրական գործերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալների և հաղորդումների պատրաստում։ Դրանց վերաբերյալ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել պետական ու հասարակական կառույցներից, հանրային ու քաղաքական գործիչներից», – ասվում է հայտարարության մեջ։

Նրա ավելացրել է, որ իր աշխատանքի գլխավոր արդյունքը իր և Հանրայինի գործընկերներն են՝ ներսում և դրսում։

«Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները հենց այս օրերին ապացուցեցին, որ մասնագիտական որակները, անկախ տեխնիկական թերություններից, գլխավորն են։ Ես շնորհակալություն եմ հայտնում Հանրայինի բոլոր աշխատակիցներին, իմ գործընկերներին՝ եթերին նվիրվելու համար։ Գիտեմ, որ այստեղ մնում են մարդիկ, որոնք անխափան իրագործելու են ծրագրերն ու նպատակները։ Այս յոթ տարիների ընթացքում մենք միասին բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ եթերից հետևելու եմ, թե ինչպես են իմ գործընկերները շարունակում հայկական հեռուստատեսության լավագույն ավանդույթները և ձևավորում նորերը», – նշել է Գրիգորյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանում գործող բոլոր լրատվամիջոցներին, ՀԿ-ներին, պետական ու միջազգային կազմակերպություններին համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Հանրայինի աշխատանքի առողջ քննադատության համար։

«Այս օրերին ես համոզվեցի, որ հեռուստատեսային իրական պրոֆեսիոնալների կարծիքներն ու տեսակետները համընկնում են իմ անձնական կարծիքի հետ: Շնորհակալություն եմ հայտնում իմ անմիջական ղեկավարներին՝ դժվար օրերին օգնելու և խորհուրդներ տալու համար։ Իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կարևորել եմ կայունությունը, սեփական կարծիք ունենալու և արտահայտելու իրավունքը, նախընտրել եմ քիչ խոսել ու շատ աշխատել։ Այս սկզբունքներն ինձ կուղեկցեն հաջորդիվ՝ նոր աշխատանքում նոր նախագծեր իրականացնելիս։ Առողջություն բոլորիս, կտեսնվենք», – նշել է Գրիգորյանն իր հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք, որ հայկական տեղեկատվական դաշտում հասունացել էր սկանդալ, որը կապված է վարչապետի հեռուստաուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերի համացանցում հայտնվելու հետ: Ուղիղ եթերն ապրիլի 17-ին հեռարձակվել է մի շարք հեռուստաընկերություններով: Հաջորդ օրը համացանցում են հայտնվել կադրեր վարչապետի տեխնիկական փորձից, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը պատրաստվում հեռուստաուղերձի եթերին: Կադրերում նա ժպտում է, կատակում, երբեմն-երբեմն հազում և ջուր խմում:

Այս ամենի կապակցությամբ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Գևորգյանն ընդգծել է, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ: Նախօրեին Հ1–ը պարզաբանել էր իրավկիճակը–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:38
25 Փետրվարի 2021
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԹԱՐՄԱՑՎՈՂ)
Հայաստանում քաղաքական իրավիճակի սրացում և ճգնաժամի խորացում. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԹԱՐՄԱՑՎՈՂ
19:28
25 Փետրվարի 2021
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման  ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են
19:15
25 Փետրվարի 2021
Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են ՀՀ, օրենքով գող «Զապի» դատը և Արծրուն Հովհաննիսյանի ԱՄՆ այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են ՀՀ, օրենքով գող «Զապի» դատը և Արծրուն Հովհաննիսյանի ԱՄՆ այցը. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
19:04
25 Փետրվարի 2021
Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը (ՎԻԴԵՈ)
Ընդդիմությունը փակել է Բաղրամյանի պողոտան և հրապարակել գործողությունների ծրագիրը. ՎԻԴԵՈ
18:33
25 Փետրվարի 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի են ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի են ԶՈւ–ն քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17:19
25 Փետրվարի 2021
ԶՈւ ԳՇ–ն կրկին հայտարարություն է տարածել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը կրկին հայտարարություն է տարածել
16:27
25 Փետրվարի 2021
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները նախաձեռնում են արտահերթ նիստ
16:17
25 Փետրվարի 2021
Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել (ՎԻԴԵՈ)
Երևանի երկնքում ռազմական կործանիչներ են նկատվել. ՎԻԴԵՈ
13:49
25 Փետրվարի 2021
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը
13:27
25 Փետրվարի 2021
ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում կառավարության դիմաց
ՈՒՂԻՂ. Ինչ է կատարվում կառավարության դիմաց
13:23
25 Փետրվարի 2021
Արցախի նախագահ. պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում
13:01
25 Փետրվարի 2021
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, ստորագրել եմ ԳՇ պետին ազատելու թղթերը. Փաշինյան
ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, ստորագրել եմ ԳՇ պետին ազատելու թղթերը. Փաշինյան