Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել ԶԼՄ-ների հրապարակումներն ուսումնասիրելու համար

09.07.2026, 13:14
Նիկոլ Փաշինյանը կարգադրել է աշխատանքային խումբ ստեղծել զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի համապարփակ ուսումնասիրության համար
Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել ԶԼՄ-ների հրապարակումներն ուսումնասիրելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է աշխատանքային խումբ ստեղծել ԶԼՄ-երում տեղ գտած նյութերի համապարփակ ուսումնասիրության համար։ Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է 2026 թվականի հուլիսի 8-ին։

Աշխատանքային խումբը կգլխավորի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը, խմբի անդամներն են ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կեսոյանը։