Փաշինյան-Ծառուկյան ընդհարումը, բողոքի ակցիաներ, COVID-19-ի դեպքերի էական աճ. ամփոփում ենք սեպտեմբերի 17-ի լրահոսը

18.09.2020, 08:15
Փաշինյան-Ծառուկյան ընդհարումը, բողոքի ակցիաներ, COVID-19-ի դեպքերի էական աճ. ամփոփում ենք սեպտեմբերի 17-ի լրահոսը
Փաշինյան-Ծառուկյան ընդհարումը, բողոքի ակցիաներ, COVID-19-ի դեպքերի էական աճ. ամփոփում ենք սեպտեմբերի 17-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ի առավել ուշագրավ նորությունները:

  • Հայաստանում սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած, 925-ը` մահվան ելքով: Այսպիսով` երեկ կատարվել է 4319 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք: Ունենք 162 առողջացած:

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ արձանագրել է, որ կորոնավիրուսի դեպքերի թվի էական աճ է գրանցվել, ինչը անհանգստացնող միտում է:

  • ԱԺ–ն նախօրեին նիստի ժամանակ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելուն:

  • Սեպտեմբերի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

  • Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ընդհարումը նոր թափ է հավաքում. նրանք փոխանակվել են սուր մեկնաբանություններով Facebook-ի միջոցով, ընդ որում առանց անուններ նշելու:

  • ԱՆ-ի հաղորդմամբ, կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19) Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին:

  • Երևանի կենտրոնում նախօրեին բողոքի երկու ակցիա է ընթացել: -0-