Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին (ՎԻԴԵՈ)

17.09.2020, 11:08
Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին. ՎԻԴԵՈ
Ընդդիմությունը պարտվեց. ԱԺ–ն դեմ քվեարկեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության հարցին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ն այսօր նիստի ժամանակ դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը ներկայացնելուն:

Загружается новость ... "Лево"

Նախօրեին Արայիկ Հարությունյանին կանչել էին ԱԺ, որպեսզի նա պատասխանի պատգամավորների հարցերին, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն առաջարկեց նախաձեռնություն վարչապետին ներկայացնել Հարությունյանի հրաժարականի հարցը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ աջակցեց Մարուքյանի նախաձեռնությանը։

Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության առաջնորդ Լիլիթ Մակունցը տեղեկացրեց, որ իշխող խմբակցությունում չեն տեսնում Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտությունը, այդ պատճառով դեմ են քվեարկելու։

Քվեարկության արդյունքում հարցը չընդունվեց։–0–