632.79
7.15
519.83
+27
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան-Ծառուկյան հակասությունը թափ է հավաքում. նրանք կոշտ հայտարարություններով են փոխանակվել

17:11
17 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, խոշոր բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանը փոխանակվել են սուր մեկնաբանություններով Facebook-ի միջոցով, ընդ որում առանց անուններ նշելու:

Ամեն սկսվեց, երբ առավոտյան Փաշինյանն իր աջակցությունը հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ով նախօրեին խորհրդարանում հիշատակել էր Ծառուկյանի մասնակցությամբ քրգործի մասին:

ԱԺ-ում ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնել քվեարկության հարցի քննարկման համար, որը ընդդիմությունը ցանկանում էր հայտնեկ ԿԳՄՍ նախարարին, Հարությունյանը հիշատակում է բռնաբարության շուրջ հարուցված քրգործի մասին, որում ներգրավված է Ծառուկյանը (երիտասարդ ժամանակ):

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Пашинян_скрин.JPG

Աջակցել, միանշանակ աջակցել»,- գրել է վարչապետն իր Facebook-յան էջում:

Ծառուկյանի արձագանքը սպասել չտվեց:

«Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- նշել է Ծառուկյանն իր Facebook-յան էջում:

Царукян_скрин.JPG

Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին

Հունիսի 14–ին առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:

Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:

Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից: 

ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ: 

Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:

Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու հարյուրավոր դեպքեր:

Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել: 

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ ԲՀԿ առաջնորդին չկալանավորեցին։-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին
14:01
08 Հունիսի 2021
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
13:55
08 Հունիսի 2021
Համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին.Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նախօրեին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին
12:37
08 Հունիսի 2021
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան.ՎԻԴԵՈ
11:08
08 Հունիսի 2021
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
22:45
07 Հունիսի 2021
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները (ՎԻԴԵՈ)
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները.ՎԻԴԵՈ
22:31
07 Հունիսի 2021
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
19:01
07 Հունիսի 2021
ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում
Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը
18:51
07 Հունիսի 2021
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
14:40
07 Հունիսի 2021
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը .ՎԻԴԵՈ