Պահանջում ենք կառավարության հրաժարականը. Երևանի կենտրոնում բողոքի երկու ակցիա է ընթացել (ՎԻԴԵՈ)

17.09.2020, 19:32
Պահանջում ենք կառավարության հրաժարականը. Երևանի կենտրոնում բողոքի երկու ակցիա է ընթացել. ՎԻԴԵՈ
 Պահանջում ենք կառավարության հրաժարականը. Երևանի կենտրոնում բողոքի երկու ակցիա է ընթացել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները հինգշաբթի կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել՝ ամբողջական կազմով գործադիր իշխանության հրաժարականի պահանջով:

Ինչպես լրագրողներին հայտնել է կուսակցության խորհրդի ղեկավար Արա Հակոբյանը տվյալ ակցիան վերաբերում է ոչ միայն ԿԳՄՍ նախարարի հրաժարականի, այլ ողջ կառավարության և դրա ներկայացուցիչների հրաժարականի պահանջին, քանի որ նրանք կոլեկտիվ, ծրագրային, ռազմավարական պատասխանատվություն են կրում երկրի ապագայի համար:

«Մենք համարում ենք, որ փոփոխությունները հնարավոր են միայն քաղաքական հանրային ճնշման միջոցով: Բոլոր գործողությունները պետք է միտված լինեն, որ փոխվի իրավիճակը Հայաստանում, դադարի Հայաստանում իրականացվել ապազգային և ապապետական քաղաքականությունն ու ռազմավարությունը բոլոր ոլորտներում»,- նշեց Հակոբյանը:

Հակոբյանը կարծում է, որ այսօր երկրի բոլոր ոլոտներում ճգնաժամ է, ինչը արմատական լուծում է պահանջում՝ կառավարության ողջ կազմի հրաժարականը: Հրաժարականի դեպքում, իր խոսքով, առաջարկվում է «Ճանապարհային քարտեզ»՝ միջանկյալ փուլ, որն իր մեջ ներառում է ազգային համաձայնության իշխանություն, որի նպատակը պետք է լինի մեղմել ճնշումների, ճգնաժամի դրսևորումները և պատրաստվել արտահերթ ընտրությունները:

Միաժամանակ, կառավարության շենքի մոտ անցկացվեց մեկ այլ՝ «Արմինկասացիա» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան, որի 200 աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը կազմակերպության լուծարման հետևանքով:

Ցուցարարները պահանջում էին վերականգնել ՓԲԸ-ն ու հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, ով, ըստ նրանց, վերջին բողոքի ակցիայի ժամանակ դուրս էր եկել հետևի դռներից ՝ շրջանցելով ցուցարարներին: - 0-