Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախությանն իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՖՈՏՈ)

29.12.2018, 15:01
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախությանն իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում է վարչապետի կայքը:

 - рис.1

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 - рис.2

Վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը: -0-