Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

10.03.2026, 09:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»,-գրել է նա։