416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Նախագահ Սերժ Սարգսյանը «Երկրապահ» միության անդամներին դիմել է «հոպարներ» բառով

18:14
18 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ԵԿՄ 11-րդ համագումարում, դիմել է ներկաներին «հոպարներ» բառով:

 «Հոպարնե՛ր,

Թո՛ղ ոչ ոք չկասկածի, որ մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքի պաշտպանությանը, որ մենք ցանկացած պահի պատրաստ ենք լինելու առաջնագծում, պատրաստ ենք լինելու խրամատում մեր երիտասարդների, մեր կանոնավոր բանակի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը, որ մենք հավատարիմ ենք լինելու մեր ուխտին, որ մենք հավատարիմ ենք մեր նահատակված զինակից ընկերների պայծառ հիշատակին»,- ասել է նախագահը:

Նա հիշեցրել է, որ Երկրապահը կազմավորվել է մեր նորագույն պետականությանը զուգընթաց, ունեցել է նշանակալի մասնակցություն Արցախի և Հայաստանի պաշտպանության գործում: Այդ ժամանակից ի վեր «Երկրապահ» անունն իսկ օգտագործվում է և՛ եզակի, և՛ հոգնակի իմաստով, ուստի և նշանակում է ուժեղ անհատ և վառ անհատականությունների դաշինք:

Սարգսյանն ընդգծել է, Երկրապահը ձևավորել է ավանդույթներ և սկզբունքներ, որոնց ակունքներում Երկրապահ կամավորականների միության հիմնադիր և անփոխարինելի առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր: Այդ ավանդույթներն ու սկզբունքները պահպանվում են և զարգանում՝ մեր երկրի ու հասարակության հազարամյակների երթին համընթաց:

«Երկրապահը մի ամբողջ շերտ է մեր հասարակության մեջ: Մի առանձնահատուկ շերտ, որտեղ յուրաքանչյուր անհատի կենսագրությունը ուղղակի կերպով միահյուսված է մեր երկրի կենսագրությանը: Այն միահյուսված է սեփական երկիրը ազատագրելու, պաշտպանելու և ոտքի կանգնեցնելու պատմությանը: Այս դահլիճում ներկա մարդկանց անձնական պատմությունները մեծ հաշվով մեր պայքարի և հաղթանակների հավաքական պատմությունն են»,- ասել է երկրի ղեկավարը:

Նրա խոսքով, շինականը, մտավորականն ու բանվորը դարձան երկիրը պահող կամավորներ, երբ երկիրն ու ժողովուրդը վտանգի մեջ էին: Դուք պատվով կատարեցիք ձեր առաքելությունը: Ձեր արածն այսօր՝ տասնամյակների հեռվից, վստահորեն կարող ենք կոչել «պատմական առաքելություն»: Եվ դուք վերադարձաք ձեր խաղաղ աշխատանքին, երբ դա հնարավոր եղավ:

«Դուք վերադարձաք` մեր զոհված մարտական ընկերների կորուստը ձեր սրտերում, բայց նաև գիտակցելով, որ հակառակորդին պարտադրված զինադադարը դեռ վերջնական խաղաղություն չէ: Դուք վերադարձաք՝ գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունեք մինչև մեր հողի վրա վերջնականապես կհաղթանակի խաղաղությունը, և մեր սահմաններում անդորր կտիրի: Այս կառույցը մեծ աշխատանք է կատարել և այսօր էլ ակտիվ գործունեություն է ծավալում:

Մանրամասները դուք ինձնից լավ գիտեք: Բայց ես ցանկանում եմ հատկապես շեշտել այն կարևոր դերակատարությունը, որ դուք ունեցել եք և ունեք մեր պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Այն պայծառ երիտասարդությունը, որ մենք ունենք այսօր Հայաստանում, պտուղն է մեր պետության և ողջ հասարակության ջանքերի: Արդյունքն է ընտանիքի, դպրոցի, բայց նաև Արցախյան ազատամարտի մասնակիցների, այսինքն՝ նաև ձեր և ձեր մարտական ընկերների տված անձնական օրինակների: Միշտ ծառի մասին դատում են ըստ պտուղի որակի: Թող բոլոր հոռետեսները նայեն ու համոզվեն, փարատեն իրենց կասկածները: Մեր երիտասարդությունը՝ մեր անկախության ազատատենչ և խրոխտ սերունդը, ապացուցում է, որ մեր ընդհանուր կենաց ծառը առողջ է, ամուր և արգասաբեր»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով, Երկրապահը տասնամյակներ շարունակ կարգախոսի նման կրկնել է. «Եթե պետք լինի, մենք նորից կգանք հայրենիքը պաշտպանելու»: «Անցյալ տարի՝ ապրիլին պետք եղավ: Եվ դուք գնացիք: Ձեզնից շատերը, արդեն ճերմակած մազերով, գնացին կանգնելու մեր երիտասարդ առյուծների կողքին: Գնացին թեթևացնելու նրանց գործը, բայց նաև նոր ոգի և կամք հաղորդելու հայոց երկրի նորաթուխ, բայց ոչ պակաս տղամարդ պաշտպաններին»,- ասել է Սարգսյանը:

съезд Еркрапа

Առիթից օգտվելով՝ երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններին ներկայանալու է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայի, Բրյուսելի, Վաշինգտոնի ամբիոններից, աշխարհի առաջատար լրատվականների եթերներից, բոլոր հնարավոր և անհնար հարթակներից տեղ հասցնել Հայաստանի Հանրապետության ձայնը:

«Նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ են տանելու մտքի, հռետորության և կամքի ուժով միայն։ Նրանք մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու»,- ավելացրել է երկրի ղեկավարը:

«Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, և այդ թիմի ձայնը շատ բարձր է հնչելու։ Եվ իմ իսկ նախաձեռնությամբ, բայց, անշուշտ, իր համաձայնությամբ, մենք այդ թիմում ներառել ենք նաև մեր հարգարժան գեներալին՝ Մանվել Գրիգորյանին՝ նրա փորձն ու անձնական ունակությունները հաշվի առնելուց բացի նաև որպես ակնառու խորհրդանիշ, որպեսզի վաղը, ովքեր էլ ընտրվեն Ազգային ժողովի պատգամավոր, իրենց յուրաքանչյուր նախաձեռնության, յուրաքանչյուր ելույթի ու քվեարկության ժամանակ, անգամ մի քանի բառանոց ռեպլիկի ժամանակ տեսնեն գեներալի հայացքը, որ մարմնավորումն է ազատամարտի և պարտադրանքն է մեր ապագա հաղթանակների»,- հավելել է Սարգսյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ