ՄԻՊ-ն այս պահին հոսպիտալում է՝ Ադրբեջանից վերադարձած տղաների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար
15.12.2020,
00:50
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ այցելել է հոսպիտալ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ իր աշխատակազմի բժշկի հետ միասին ներկա է գտնվել Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր տղաների մի մասի դիմավորմանը օդանավակայանում:
Загружается новость ... "Лево"
«Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` նրանց առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»,- գրել է նա Facebook-յան իր էջում:-0-

