Microsoft-ի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ զարգանում է արագընթաց տեմպերով

06.05.2016, 17:14
Microsoft-ի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ զարգանում է արագընթաց տեմպերով, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Microsoft-ի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ զարգանում է արագընթաց տեմպերով

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Microsoft-ի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ զարգանում է արագընթաց տեմպերով, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը`ներկայացնելով կորպորացիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հանդիպման արդյունքները։

Հանդիպումը տեղի է ունեցել Երևանում «Կառավարության անվտանգության ծրագրի» շրջանակում:

«Ընկերության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը հայկական պաշտպանական գերատեսչության հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Տոնոյանն, իր հերթին, նշել է, որ կորպորացիայի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը էլ ավելի բարձրացնել պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռանվտանգության սպառնալիքներից:

Հանդիպման ընթացում քննարկվել է «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամ»-ի հետ համագործակցության մեխանիզմները և ՀՀ ՊՆ կիբեռանվտանգության ոլորտում համապատասխան փորձի փոխանակման, Microsoft -ի կողմից անվտանգության նորագույն լուծումների տրամադրման և հետագա համագործակցության հարցերը: –0–