Մի շարք հայկական ԶԼՄ–ներ խոսքի ազատության պաշտպանության հանրահավաք են անցկացնում Երևանում

10.08.2016, 20:57
«Հանուն խոսքի ազատության» կարգախոսով հանրահավաք է անցկացվել չորեքշաբթի Ազատության հրապարակում։
Մի շարք հայկական ԶԼՄ–ներ խոսքի ազատության պաշտպանության հանրահավաք են անցկացնում Երևանում
ԵՐԵՎԱՆ, 10 օգստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Հանուն խոսքի ազատության» կարգախոսով հանրահավաք է անցկացվել չորեքշաբթի Ազատության հրապարակում։ Ակցիայի նախաձեռնողները դեմ են արտահայտբում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերին։

 - рис.1

Հուլիսի 19–ի և հուլիսի 30–ի լույս գիշերը ոստիկանությունը ցրել է Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբին ի պաշտպանություն անցկացվող ակցիան։ Ցրման ժամանակ տուժել են ինչպես ակցիայի մասնակիցներ, այնպես էլ տեղի բնակիչներ և լրագրողներ։ Իրավապաշտպաններն ուժի կիրառումն անվանել են չափազանց և պահանջել են պատժել մեղավորներին։

Ինչպես հայտնել է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, կազմակերպիչները պահանջում են անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտող անձանց։

 - рис.2

Ակցիայի ընթացքում ընթերցվել է ստորագրման համար նախատեսված հայտարարությունը։ Դրանում նշվում է, որ «չնայած ԶԼՄ–ների կարևորության և խոսքի ազատության դերի մասին իշխանության հայտարարություններին, այնուամենայնիվ, փաստորեն արվում է ամեն ինչ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար, բռնություն է կիրառվում նրանց նկատմամբ»։

Ցույցի հեղինակները նշում են, որ նախորդ տարի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացված բողոքի ակցիաների ընթացքում ծեծի են ենթարկվել մի շարք լրագրողներ, և մինչ օրս մեղավորներից ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության։

 - рис.3

«Եվ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո, թեև Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել երկու կասկածյալների ձերբակալության մասին, ոչ մի երաշխիք չկա, որ բոլոր մեղավորներն իրենց գործողությունների համաչափ պատիժ կստանան... Կարծում ենք, որ պետք է ավելի գործնական և շոշափելի քայլեր կատարել»,– նշվում է հայտարարության մեջ։

 - рис.4

«Լրագրողական հանրությունը վճռական է սեփական մասնագիտական իրավունքները պաշտպանելու համար համախմբված պայքարի հարցում, և եթե այս հայտարարությունը կոնկրետ հետևանքներ չունենա, ապա մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր լրագրողական մեթոդներ, ընդհուպ մինչև ծայրահեղ, մեր նպատակներին հասնելու համար»,– ասվում է հայտարարությունում։
--0--