Մեղրիի լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև

16.11.2026, 09:51
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից
Մեղրիի լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառն անձրև

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։


Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպարտամենտը վարորոդներին հորդորում է լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել երթևեկության կանոնները