Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է
14.01.2019,
20:25
Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց դատախազ Վահե Դոլմազյանը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ դատարանի նիստը, որի ընթացքում երկուշաբթի քննվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը, հետաձգվել է։
Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց դատախազ Վահե Դոլմազյանը, չհստակեցնելով դատական նիստի հետաձգման հանգամանքները։
Գրիգորյանի փաստաբաններն ավելի վաղ միջնորդությամբ դիմել են Վերաքննիչ դատարանի` Գրիգորյանի գործը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանի ինքնաբացարկի միջնորդությամբ։ Ընդմիջումից հետո, այնուամենայնիվ, դատական նիստը շարունակվել է փակ ձևաչափով։
Հունիսի 19–ին ՀՀ ԱԺ–ն Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա համաձայնություն տվեց կալանքի տակ պահել Գրիգորյանին, նույն օրը պատգամավորները կողմ քվեարկեցին Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
Նույն օրը Գլխավոր դատախազությունը դատարանին ներկայացրեց գեներալին կալանավորելու միջնորդություն, որը բավարարվեց։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք պահելու և խոշոր չափերի յուրացման համար:
Դեկտեմբերի 20-ին առաջին ատյանի դատարանը որոշեց փոխել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնեց, որ դատարանը փոխարինեց կալանավորումը գրավի դիմաց ազատմամբ` 25 մլն դրամի չափով:
Էջմիածնի բնակիչները մի շարք բողոքի ակցիաներ են անցկացրել, փակել են նաև Երևան տանող ճանապարհը: Դեկտեմբերի 24-ին ՀՀ գլախավոր դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան Գրիգորյանի ազատման դեմ:-0-

Загружается новость ...
"Право"