Կրասնոդարում բռնաբարության համար հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում
08.11.2016,
12:30
Նախօրեին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել երիտասարդի։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ին, հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Աբրահամ Հ.-ն հոկտեմբերի 26-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Պրիկուբանսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) և 132 հոդվածի 1-ին մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Հետախուզվոցի քաղաքացիության և ազգության մասին ոչինչ չի հաղորդվում։ -0-