Կառուցվում է նոր դիահերձարան, որում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսից մահացած անձանց դիերը (ՖՈՏՈ)
11.07.2020,
17:12
Կառուցվում է նոր դիահերձարան, որում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսից մահացած անձանց դիերը. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը ախտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։ Առողջապահության նախարարությունն արձագանքել է դրանց։
Загружается новость ... "Лево"
«Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում»,- Facebook-յան իր էջում գրել է ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նա հայտնել է, որ այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։
«Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը»,- գրել է նա։-0-