Փաշինյան. «կախարդական փայտիկ» կա, և այն կշարունակի իր հրաշագործությունները

07.06.2018, 20:34
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է նոր կառավարության մոտ առկա «կախարդական փայտիկի» մասին»։
Փաշինյան. «կախարդական փայտիկ» կա, և այն կշարունակի իր հրաշագործությունները
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է նոր կառավարության մոտ առկա «կախարդական փայտիկի» մասին»։

Հայաստանի նախորդ վարչապետները բազմիցս խոսել են «կախարդական փայտիկի» մասին, պնդելով, թե նրանք չունեն այդպիսի փայտիկ, որ երկրում առկա խնդիրները լուծեն։

«Կախարդական փայտիկն» այն է, երբ բիզնեսն ազատ է կոռուպցիոն բոլոր պարտավորություններից, երբ խոշոր բիզնեսն ամբողջովին անցնում է հարկային դաշտ։ Դա այն է, երբ Հայաստանում չկան դե յուրե մենաշնորհներ և չեն լինի դե ֆակտո։ Այսինքն, կան խնդիրներ, որոնք 25 տարի է` չեն լուծվել այն պատճառով, որ չի եղել «կախարդական փայտիկ», խորհրդարանում լրագրողներին ասաց Փաշինյանը, ընդգծելով, որ եթե այսօր այդ խնդիրները լուծվում են, ուրեմն այդ փայտիկը կա։

Загружается новость ... "Право"

Վարչապետը նշեց նաև, որ 20 տարի անընդմեջ բոլորը խոսում էին, թե հեղափոխությունն անհնար է, իշխանությունը չի փոխվի, իսկ ժողովրդի օգնությամբ դա հնարավոր չի լինի անել։

«Ասում էին, որ պետք է պայմանավորվել բիզնես հետ, ֆինանսավորում խնդրել։ Բայց այն, ինչ կատարվեց, խոսում է այն մասին, որ «կախարդական փայտիկ» կա, և այն կշարունակի իր հրաշագործությունները»,– ասաց Փաշինյանը։

Հայաստանի խորհրդարանն արտահերթ նիստում հինգշաբթի հաստատեց Փաշինյանի կառավարության ծրագիրը` 62 կողմ և 39 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդ որում` ծրագրի հաստատման համար անհրաժեշտ էր 53 ձայն։ -0-